Ազգային Ժողով

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում ընտանեկան բռնության օրենքը

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում ընտանեկան բռնության օրենքը

2018թ․-ի հունվարի 31-ին ԱԺ-ի ընդունած Ընտանեկան բռնության մասին օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից. ոստիկանությունը կսկսի կիրառել այն: «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության…

Հարկային համաներում կկիրառվի անհուսալի վարկեր ունեցողների համար

Հարկային համաներում կկիրառվի անհուսալի վարկեր ունեցողների համար

ԱԺ քննարկման ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթով առաջարկվում է բանկերին հնարավորություն տրվի, որ առանց հարկային հետևանքներ ունենալու ներել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին նշեց Ֆինանսների փոխնախարար Արտակ Պողոսյանը՝ հավելելով,…

«Այո, սա երազանքների ծրագիր է, որով ՀՀ քաղաքացուն վերադարձնում ենք երազելու և դրանք իրականացնելու իրավունքը». Նիկոլ Փաշինյան

«Այո, սա երազանքների ծրագիր է, որով ՀՀ քաղաքացուն վերադարձնում ենք երազելու և դրանք իրականացնելու իրավունքը». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ուզում անարձագանք թողնել մի քանի կարևոր շեշտադրումներ, որոնք արվեցին ԱԺ-ում ելույթների ժամանակ․ «Ընդհանրապես ամենավտանգավոր բանը փակվելն է քննադատության առջև և քննադատությունը մերժելը:…

Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության ծրագիրը (տեսանյութ)

Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության ծրագիրը (տեսանյութ)

Ժամանակավոր, համաձայնության կառավարության կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց: Խորհրդարանականներն արտահերթ նիստով քննարկում են «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Նախագիծը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Կառավարության ծրագիրը բաղկացած է 7…

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր…

«Պարտադիր կուտակային համակարգը հետաձգվել է այլ առաջարկներ դիտարկելու համար». Մանե Թանդիլյան

«Պարտադիր կուտակային համակարգը հետաձգվել է այլ առաջարկներ դիտարկելու համար». Մանե Թանդիլյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց․ «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչեւ 2019 թ.-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկն արվել է օրենքը լրամշակելու համար։ Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք…

«Եթե հաջողվի համաձայնության գալ ՀՀԿ-ի հետ, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն աշնանը». Էդմոն Մարուքյան

«Եթե հաջողվի համաձայնության գալ ՀՀԿ-ի հետ, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն աշնանը». Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը անդրադարձավ արտահերթ ընտրություններին․ «Անհրաժեշտ է համաձայնության հասնել ընդհանուր քաղաքական երկխոսության շրջանակում, ինչի շնորհիվ մեխանիզմ կստեղծվի Ազգային ժողովի լուծարման համար: Իսկ…

ՀՀԿ-ական պատգամավորները «ԱԺ կանոնակարգ» օրենքն ուզում են փոխել. Կառավարությունը որոշում կայացրեց

ՀՀԿ-ական պատգամավորները «ԱԺ կանոնակարգ» օրենքն ուզում են փոխել. Կառավարությունը որոշում կայացրեց

Հայաստանի կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ի նիստում հավանություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան և Անդրանիկ Հարությունյան) օրենսդրական նախաձեռնության նախագծին, որով առաջարկվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարել և ամրագրել,…

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրինագծեր

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրինագծեր

Ազգային Ժողովում տեղի ունեցած այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը՝ 89 կողմ ձայնով։ 92 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական…

Ովքե՞ր են փոխարինելու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներին

Ովքե՞ր են փոխարինելու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով՝ դադարեցվել են պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի լիազորությունները: Արարատ Միրզոյանը նշակակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար,Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար: «Հայկական…